Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանն ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Արմեն Սարգսյանն ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները և հույս հայտնել, որ Սիրիայում ի վերջո կհաստատվի խաղաղություն և կայունություն:

Երկու երկրների հարաբերություններում կարևորվել է սիրիահայ համայնքի դերը, որը Սիրիայի հասարակության անքակտելի մասն է և տասնամյակներ շարունակ մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում: Սիրիայի դեսպանը վստահեցրել է, որ իր երկրում մեծ հարգանք վայելող հայկական համայնքը մշտապես եղել և շարունակում է մնալ Սիրիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում: 

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]