Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բանկերի զուտ շահույթը 2017-ին աճել է 8 միլիարդ դրամով

Բանկերի զուտ շահույթը 2017-ին աճել է 8 միլիարդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանկային համակարգի զուտ շահույթը 2017-ին կազմել է 39.7 մլրդ դրամ՝ համեմատ 2016-ի վերջի դրությամբ արձանագրված 31.7 մլրդ դրամ ցուցանիշի: Ըստ ակտիվների (RoA) և ըստ կապիտալի (RoE) շահութաբերության ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 1.0 և 6.0 տոկոս՝ 2016-ի վերջի դրությամբ արձանագրված 0.9 և 5.8 տոկոսի համեմատ: Այս են վկայում Կենտրոնական բանկի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը, համաձայն որի՝ շահութաբերության աճին հիմնականում նպաստել է ակտիվների հնարավոր կորուստների պահուստին զուտ մասհանումների նվազումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանկային համակարգի ակտիվները 2017-ին ավելացել են 9.2 տոկոսով, ընդհանուր կապիտալը՝ 4.9 տոկոսով, իսկ պարտավորությունները՝ 10.1 տոկոսով, տնտեսությանը տրամադրված վարկերն ավելացել են 8.5 տոկոսով:

«2017 թվականի վերջի դրությամբ առևտրային բանկերի ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 32.1 և 141.7 տոկոս (նվազագույն սահմանաչափերը՝ համապատասխանաբար 15.0 և 60.0 տոկոս): Տարվա ընթացքում բարելավվել է բանկերի վարկային պորտֆելի վերադարձելիությունը: Չաշխատող վարկերի («հսկվող», «ոչ ստանդարտ», «կասկածելի» ռիսկային դասեր) տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում տարվա ընթացքում նվազել է 1.2 տոկոսային կետով և կազմել 5.5 տոկոս»,-ասված է հաշվետվության մեջ:

Ըստ ԿԲ տվյալների՝ աճել են նաև ֆինանսական համակարգի այլ մասնակիցների հիմնական ցուցանիշները: Մասնավորապես` վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը տարվա ընթացքում ավելացել է 41.4 տոկոսով, պարտավորությունները` 3.5 տոկոսով, ակտիվները` 21.1 տոկոսով: Ապահովագրական համակարգի ընդհանուր կապիտալը նվազել է 1.1 տոկոսով, պարտավորություններն ավելացել են 11.2 տոկոսով, ակտիվները` 6.1 տոկոսով: Ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալն ավելացել է 51.9 տոկոսով, պարտավորությունները` 55.3 տոկոսով, ակտիվները` 54.8 տոկոսով: Ֆոնդի կառավարիչների կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվներն ավելացել են 67.0 տոկոսով և կազմել 105.6 մլրդ դրամ: Տարեվերջի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է մոտ 1.9 տոկոս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]