Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում ֆինանսական համակարգի ակտիվների 85.5 տոկոսը բաժին է ընկնում բանկերին

Հայաստանում ֆինանսական համակարգի ակտիվների 85.5 տոկոսը բաժին է ընկնում 
բանկերին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, 2017-ի տվյալներով, ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցը բանկային համակարգն է, որին բաժին է ընկնում այս հատվածի ակտիվների 85.5 տոկոսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս է վկայում ՀՀ կենտրոնական բանկի նախորդ տարվա հաշվետվությունը:

Համաձայն այդ տվյալների՝ 2016 թվականին բանկային ակտիվները եղել են 87.2 տոկոս: Ֆինանսական համակարգի մյուս մասնակիցների դեպքում 2017-ին 2016-ի համեմատ ակտիվներն ավելացել են կամ մնացել նույնը: Այսպես, վարկային կազմակերպությունների ակտիվները 2017-ին կազմել են 9.3 տոկոս՝ 2016-ի 8.6 տոկոսի համեմատ, ապահովագրական ընկերություններինը՝ 1 տոկոս է եղել՝ նախորդ տարվա համեմատ մնալով անփոփոխ: Ներդրումային ընկերությունների ակտիվները կազմել են 1.3 տոկոս՝ աճը 0.4 տոկոսային կետով է: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվները 2.1 տոկոս են՝ նախորդ տարվա 1.4 տոկոսի համեմատ, այլ ֆինանսական կազմակերպություններինը՝ 0.9 տոկոս:

«2017 թվականին տնտեսական ակտիվության վերականգնման և արտաքին հատվածից ստացվող եկամուտների կայունացման հեռանկարների ներքո ֆինանսական հատվածի մասնակիցները ընդլայնել են ֆինանսական միջնորդության ծավալները: 2017 թվականին ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը և տնտեսությանը տրամադրված վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել են համապատասխանաբար 91.4 և 49.8 տոկոս»,-ասված է հաշվետվության մեջ:

 

ՀՀ ԿԲ «Տարեկան հաշվետվություն 2017»-ից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]