1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ներքաղաքական լարվածության պայմաններում դրամի կայունությունը գործընթացի խաղաղ ընթացքի և բավարար պահուստների արդյունքն է

Ներքաղաքական լարվածության պայմաններում դրամի կայունությունը գործընթացի 
խաղաղ ընթացքի և բավարար պահուստների արդյունքն է

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական գործընթացների խաղաղ ընթացքն ու երկրի արժութային պահուստների բավարարությունն են նպաստել նրան, որ ներքաղաքական լարվածության պայմաններում հայկական դրամը պահել է իր կայունությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը:

«Մեր տնտեսական համակարգն ունի կայունության պաշար՝ բյուջետային, դեֆիցիտի ֆինանսավորման առումով, ինչպես նաև դրամի փոխարժեքը կայունացնելու և Կենտրոնական բանկի ու բանկային համակարգի դիրքավորման իմաստով: Կարծում եմ, որ այսպես շարունակվելու դեպքում դրամի ու փոխարժեքի հետ կապված լուրջ ռիսկեր չեն լինի»,-ասաց տնտեսագետը։

Նա նկատեց, որ նույնը վերաբերում է նաև երկրի արտարժութային պարտատոմսերին: Այս իմաստով նա կարևորեց փոխարժեքի և Հայաստանի եվրոպարտատոմսերի եկամտաբերության կորագծի կայունությունը: «Արտաքին դոնորների՝ միջազգային ֆինանսական կառույցների, կորպորացիաների մոտ, որոնք վերցնում են եվրաբոնդերը և գրավիչ պայմաններով ֆինանսավորում մեր արտաքին պարտքն ու պետական բյուջեի դեֆիցիտը, սպասումները չեն փոխվել: Այս պահին այդպիսի փոփոխություններ չկան: Ընդհակառակը, եթե նայենք միջազգային ռեյտինգավորող կազմակերպությունների արձագանքները, ապա կտեսնենք, որ ավելի շատ դրական է տրամադրվածությունը»,-ավելացրեց փորձագետը:

Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ՝ իրավիճակի խաղաղ ընթացի դեպքում առիթ չի լինի, որ ֆինանսական շուկաները ցնցումներ ապրեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]