Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երաժշտությունն իմ կյանքի իմաստն է. Սևակ Խանաղյան

Երաժշտությունն իմ կյանքի իմաստն է. Սևակ Խանաղյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2018»-ում, որն այս տարի կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ մեծ սպասելիքներ ունի մրցույթից և մտածում է լավ ելույթի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգիչը խոստովանել է, որ չի կարող ապրել առանց որդու և երգի: Այն հարցին, թե ի՞նչն է միշտ մոտը պահում, Սևակը պատասխանել է` իր ապարանջանը:

Սևակ Խանաղյանի խոսքով` նախքան բեմ բարձրանալը փորձում է շատ հանգիստ լինել և ոչ մի բանի մասին չմտածել:

«Իմ ողջ կյանքում չեմ էլ մտածել այլ մասնագիտություն ձեռք բերելու մասին, քանի որ երաժշտությունն իմ կյանքի իմաստն է»,-շեշտել է նա:

Երգիչը նշել է, որ «Քամի» ստեղծագործության մեջ հատկապես սիրում է «Դու տուր ինձ թևեր, որ սավառնեմ դեպի վեր» նախադասությունը:

Անդրադառնալով իր սպասելիքներին` նա փաստել է, որ մտածում է եվրատեսիլյան բեմում լավ ելույթի մասին:

Հայաստանի ներկայացուցիչը հանդես կգա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 8-ին: Սևակը հանդես կգա 16-րդ համարի ներքո՝ կատարելով «Քամի» երգը: Այս մրցույթին Հայաստանն առաջին անգամ է ներկայանալու ամբողջությամբ հայալեզու երգով:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ 12-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]