Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շիրակի պետական համալսարանի ուսանողները պահանջում են ռեկտորի հեռացումը

Շիրակի պետական համալսարանի ուսանողները պահանջում են ռեկտորի 
հեռացումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի պետական համալսարանի մոտ ժամը 12:00-ից ակցիա է. ուսանողների խումբը, ինչպես նաև նախկին ու ներկա որոշ դասախոսներ հավաքվել են համալսարանի մոտ և պահանջում են Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հեռացումը: Վերջինս ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, բողոքի ակցիան կազմակերպելու որոշումը կայացվել է մայիսի 4-ին, երբ պարզ է դարձել, որ բուհի ռեկտորն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին:

Մեկ ամիս առաջ նա աշխատանքից ազատել էր նաև բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանին, Հովհաննես Խորիկյանին: Նրանք դեռ 2017 թվականի սեպտեմբերին բաց նամակով խոսել էին Մինասյանի չարաշահումերի մասին:

Այսօրվա ցույցին ակցիայի մասնակիցների դեմ դուրս եկան նաև ռեկտորի կողմնակիցները՝ նշելով, որ ներկայացված բողոքները չեն համապատասխանում իրականությանը: Ակցիայի մասնակիցներին մոտեցավ նաև Սահակ Մինասյանը՝ փաստելով, որ չնայած ինքը ՀՀԿ կառույցի ղեկավար է, սակայն բուհը ապաքաղաքականացված կառույց է, ինչն առաջացրեց հավաքվածների դժգոհությունը: 

Բուհից հեռացված դասախոսները ներկայացրեցին նաև այն բոլոր փաստարկները, որոնք, ըստ իրենց, վկայում են այս ընթացքում Սահակ Մինասյանի իրականացրած բազմաթիվ չարաշահումների մասին:

Բողոքողները նշեցին, որ իրենք ռեկտորին մինչև ժամը 14:00-ը ժամանակ կտան հրաժարական տալու համար, սակայն պատասխան չստանալով՝ ուսանողները մտան բուհի շենք:

Ավելի ուշ Գագիկ Համբարյանը փորձեց հանդիպել Սահակ Մինասյանի հետ, սակայն պարզ դարձավ, որ ռեկտորն այնտեղ չէ: Ակցիայի մասնակիցներն անժամկետ նստացույց հայտարարեցին ՝ սպասելով ԿԳ պաշտոնակատարի այցին, ով, ըստ տեղեկությունների, գալու է Գյումրի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]