Ըմբիշ Միհրան Ջաբուրյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար
14:08, 5 Մայիս 2018
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Ջաբուրյանը շարունակում է պայքարը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգում սփոփիչ գոտեմարտում Ջաբուրյանը, 4:1 հաշվով հաղթելով Միկայ Սալիմ Նայիմին, իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Այստեղ նա կգոտեմարտի Բելառուսի ներկայացուցիչ Վլադիսլավ Անդրեևի հետ:
70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը սփոփիչ գոտեմարտում պարտվեց Անդրեյ Կվյատովսկուն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում