1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թևան Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

Թևան Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ստորագրել է հրամանագիր Թևան Պողոսյանին հասարակական հիմունքներով ՀՀ նախագահի խորհրդական նշանակելու վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ 

Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.

Թևան ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»:

Թևան Պողոսյանը ծնվել է 1972թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում: 1996թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի համակարգչային տեխնոլոգիաների ֆակուլտետը: Ճարտարագետ-սիստեմատեխնիկ: Ճարտարագիտության մագիստրոս: 1996թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Արվեստների մագիստրոս: 

1996-1997թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի վաճառքի եւ պահուստների վարչության մասնագետ, 1997թ` ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի վերլուծության եւ մեթոդաբանության բաժնի պետ: 1997-1999թթ. աշխատել է  ԼՂՀ ԱԳՆ` ԱՄՆ-ում ԼՂՀ հանրային գործերի գրասենյակի տնօրեն (Վաշինգտոն): 1999-2000թթ.` «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ մարկետինգի եւ վաճառքի բաժնի ղեկավար: 2000-2012թթ.` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն: 2001-2012թթ.` Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն: 2002թ. դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: 

2012թ. հոկտեմբերի 5-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից: 

Պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով (2012թ., ՊՆ):

Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է: 

Ամուսնացած է, ունի հինգ զավակ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]