Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ալեքսանդր Իսկանդարյանը կանխատեսում է բազմաշերտ քաղաքական էլիտա նոր կառավարության կազմում

Ալեքսանդր Իսկանդարյանը կանխատեսում է բազմաշերտ քաղաքական էլիտա նոր  
կառավարության կազմում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը  մայիսի 8-ին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու հավանական սցենարի դեպքում ամենակարևոր խնդիրը համարում է խորհրդարանում «Ելք» խմբակցության փոքրամասնություն կազմելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Իսկանդարյանն ասաց, որ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո կփոխվի նաև քաղաքական էլիտան: «Միգուցե հետ վերադառնան հին նախարարներ, քաղաքական տարբեր գործիչներ: Քաղաքական էլիտան միանշանակ բազմաշերտ է լինելու»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանն ընտրվելուց հետո պետք է  Ընտրական օրենսգրքի փոփոխություններ իրականացնի, իսկ դրա համար անհրաժեշտ է  ներկայիս Խորհրդարանին փոփոխություններն ընդունելու համար համոզելու ճանապարհներ գտնել: «Ամեն դեպքում, ամեն ինչ պետք է արագ արվի, քանի դեռ հանրության օժանդակությունը չի մարել»,- ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Իսկանդարյանը ոչ հավանական համարեց  երկրի ղեկավարի փոփոխությամբ պայմանավորված արցախյան հիմնահարցում տեղաշարժի հավանականությունը: «Ղարաբաղյան հակամարտության  կարգավորման շուրջ բանակցություններ վաղուց չեն իրականացվում, իսկ այն, ինչ հիմա  իրականացվում է, չի կարելի բանակցություն համարել: Դրանք հիմնականում սահմանի ամրապնդմանն ուղղված տարաբնույթ աշխատանքներ են»,-հավելեց բանախոսը:

Մայիսի 3-ին Ազգային ժողովի 41 պատգամավորի ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է վարչապետի թեկնածու։ Փաշինյանի թեկնածության առաջադրմամբ հանդես են եկել նրա ղեկավարած ԵԼՔ խմբակցության, ինչպես նաև Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորները։

Մայիսի 1-ին իշխող Հանրապետական կուսակցությունը դեմ քվեարկեց Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում թեկնածությանը  և, ըստ Սահմանադրության, նշանակվել է երկրորդ ընտրություն՝ մայիսի 8-ին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]