Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլ»-ի բեմում ավարտել է մրցութային երկրորդ փորձը

Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլ»-ի բեմում ավարտել է մրցութային երկրորդ փորձը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մայիսի 4-ին տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում հայաստանյան ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի մրցութային երկրորդ փորձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքը:

Խանաղյանի առաջին փորձը տեղի էր ունեցել ապրիլի 30-ին: Այն մեծ խանդավառությամբ էր ընդունվել կազմակերպիչների կողմից:

Հայաստանի ներկայացուցիչը հանդես կգա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 8-ին:  Սևակը հանդես կգա 16-րդ համարի ներքո՝ կատարելով «Քամի» երգը: Ի դեպ, սա հայաստանյան առաջին մասնակցությունն է, որի ժամանակ երգն ամբողջովին հայերեն կլինի:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ 12-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]