1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է՝ մայիսի 8-ին Հայաստանը կունենա ընտրված վարչապետ

Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է՝ մայիսի 8-ին Հայաստանը կունենա ընտրված 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ մայիսի 8-ին խորհրդարանում կայանալիք քվեարկության արդյունքներով Հայաստանը կունենա ընտրված վարչապետ: «Մեր որոշումը կլինի միասնական, և մենք մայիսի 8-ին կունենաք վարչապետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե նախկինում էլ էին այդպես ասում, սակայն մայիսի 1-ին դեմ քվեարկեցին վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք լավ չեք հետևում: Նախկինում մենք չէինք խոչընդոտում քվեարկության կայացմանը, իսկ այժմ մենք կօժանդակենք»:

Հարցին՝ ՀՀԿ-ից կլինե՞ն մարդիկ, ովքեր կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Բաղդասարյանն ասաց. «Եթե չքվեարկեն, ո՞նց պետք է անցնի»:

Անդրադառնալով հարցին՝ ՀՀԿ-ն ազա՞տ է քվեարկելու, Վահրամ Բաղդասարյանը խնդրեց թույլ տալ, որ դա խմբակցությունը որոշի:

Խորհրդարանում վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին: Ազգային ժողովի «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն հայտարարել է, որ թեկնածու չի առաջադրելու և սատարելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուի ընտրությանը: Մայիսի 1-ին կայացած քվեարկությանը, սակայն, Ազգային ժողովը 45 կողմ, 56 դեմ ձայներով չկարողացավ ընտրել Փաշինյանին որպես վարչապետ: Նրան անհրաժեշտ է 53 կողմ ձայն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]