Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակում իրականացրած անձը տեղափոխվել է հոգեբուժարան

Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակում իրականացրած անձը տեղափոխվել է 
հոգեբուժարան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմ իրականացրած Թուրքիայի քաղաքացին ոստիկանների կողմից տեղափոխվել է հոգեբուժարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

45-ամյա Սերդար Ք.-ն ցուցմունքի ժամանակ հայտնել է, որ եկեղեցու վրա իրականացված հարձակումից մի օր առաջ դրա ճակատային հատվածում կախել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկարը: «Ես զայրացա՝ տեսնելով, որ հաջորդ օրը նրանք հանել են այն»,- ասել էր Սերդար Ք.-ն՝ նշելով, որ դրանից հետո եկեղեցու վրա գրառում է կատարել, ինչպես նաև դրա մուտքի մոտ լցրել հարակից շրջաններից հավաքած աղբը:

Դատարանը որոշում էր կայացրել պայմանական ազատ արձակել տղամարդուն՝ շաբաթական երկու անգամ ստորագրություն տալու դիմաց:

Ստամբուլի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու նկատմամբ ապրիլի 29-ի գիշերը վանդալիզմ էր իրականացվել: Սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարներում երևում էր, որ հայկական եկեղեցին շրջապատող պատի վրա հայտնվել է թուրքերեն գրություն «Այս հայրենիքը մերն է» բովանդակությամբ: Բացի այդ, եկեղեցու բակ տանող դարպասների մոտ մեծ քանակությամբ աղբ էր թափվել:

Հարձակում իրականացրած անձը մայիսի 2-ին բերման է ենթարկվել: Ոստիկանությունը հայտնաբերել էր նրան լքված շինությունում, որտեղ նա թաքնվելիս էր եղել: Հաղորդվում էր, թե նա հոգեկան խնդիրներ ունի և նախքան եկեղեցու վրա հարձակումը երկու անգամ ինքնասպանության փորձ էր կատարել:

Մայիսի 1-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր, թե հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմի մասին իմանալուց հետո ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, եկեղեցու հիմնադրամի ղեկավար Արամ Բյուքյուջյանին ու Քադըքյոյ թաղամասի ղեկավար Մուստաֆա Օզարսլանին: Սոյլուն հայտնել էր, որ իրավապահ մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ քայլերը պատասխանատուներին հայտնաբերելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]