Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

«Զվարթնոց» օդանավակայանում ցուցադրվում է Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացնող տեսահոլովակ


ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության (ՄԵՀԶ) նախարարության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի միջև ձեռք բերված համագործակցության շրջանակներում Արցախի զբոսաշրջային ռեսուրսները ներկայացնող տեսահոլովակն արդեն մշտական հիմունքներով ցուցադրվում է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել  է  ԱՀ ՄԵՀԶ  նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Նրա  խոսքով՝  իրականացվող ծրագրի նպատակը Հայաստան այցելող զբոսաշրջիկների մոտ Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումն է։

Մեր  զրուցակիցը նշել  է   նաև, որ   տեսահոլովակի ցուցադրության կազմակերպումն Արցախի զբոսաշրջային մարքեթինգային պլանի՝ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող միջոցառումների մաս է կազմում։




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ