Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունահռոմեական ոճ ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոնները վերադարձան հայրենիք  

Հունահռոմեական ոճ ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոնները վերադարձան 
հայրենիք

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի, Եվրոպայի նորընծա չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը վերադարձան Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըմբիշներին օդանավակայանում դիմավորելու էին եկել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ: «Մեր աշխատանքով ենք հասել այս հաղթանակներին: Հենց նրանց շնորհիվ է, որ ցանկացած հայ հպարտանում է: Բոլոր պայմանները կան նրանց համար, որ մարզվեն և չեմպիոններ դառնան, բայց դեռ էլի բաներ ունենք անելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում էր Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում, Հայաստանը ներկայացնում էին 7 մարզիկ: Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ Հին աշխարհի չեմպիոն: Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Կարեն Ասլանյանն, առաջին անգամ մասնակցելով մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, դարձավ բրոնզե մեդալակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]