Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հուլիս

Արևային վահանակների արտադրության ոլորտում կիրականացվի 700 մլն դրամի ներդրումային նոր ծրագիր  

Արևային վահանակների արտադրության ոլորտում կիրականացվի 700 մլն դրամի 
ներդրումային նոր ծրագիր

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Պրոֆպանել» ՍՊԸ-ն կօգտվի ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից:

«Ընկերության նպատակն է արդիականացնել արդեն իսկ գործող արևային վահանակների արտադրության գործարանը։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է կատարել շուրջ 700 մլն դրամի ներդրում՝ հումք և նյութեր, սարքավորումներ ձեռք բերելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը։

Արդյունքում կստեղծվի մոտ 11 աշխատատեղ` 175 հազար դրամ միջին աշխատավարձով: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]