Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հունիս

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցում էր Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 7:0 հաշվով և դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Արթուր Ալեքսանյանն աշխարհի եռակի (2014, 2015, 2017), Եվրոպայի եռակի (2012, 2013, 2014) թվականների չեմպիոն է: 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է: Ալեքսանյանը 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ