1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 76-ի

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 76-ի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արեւմուտքում՝ Յասուջի նահանգում, մայիսի 2-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 76-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Իրանի արտակարգ իրավիճակների կազմակերպության ներկայացուցիչ Մուջթաբա Հալիդին: Ավելի վաղ Press TV հեռուստաալիքը հայտնել Էր 30 տուժածների մասին:

«Յոթանասունվեց մարդ Է տուժել, նրանց մի մասը բուժօգնություն Է ստացել տեղում, մյուսները տեղափոխվել են հիիվանդանոց: Շտապօգնության խմբերը շարունակում են բուժօգնություն ցուցաբերել այն քաղաքներում, որոնք ենթարկվել են տարերքի հարվածին»,- հայտարարել Է Հալիդին:

Գործակալության զրուցակիցը հավելել Է, որ նյութական վնաս Է հասցվել ենթակառուցվածքին եւ Էլեկտրացանցին: Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել Է, որ 5,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել մայիսի 2-ի առավոտյան Յասուջ քաղաքից 11 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվում Էր 10 կմ խորության վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]