Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրիում ակցիայի մասնակիցները նստացույց են արել Շիրակի մարզպետարանի մուտքի մոտ

Գյումրիում ակցիայի մասնակիցները նստացույց են արել Շիրակի մարզպետարանի 
մուտքի մոտ

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում վաղ առավոտյան մեկնարկել է բողոքի ակցիան: Ցույցի մասնակիցները փակել էին Շիրակի մարզպետարան տանող բոլոր ճանապարհները։ Ակցիայի մասնակիցները նստացույց են արել մարզպետարանի մուտքի մոտ և թույլ չեն տվել, որ մարզպետարանի աշխատակիցները մտնեն կառույց։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավելի ուշ, ակցիայի մասնակիցները մտել են Գյումրու քաղաքապետարան՝ պահանջելով աշխատակիցներին միանալ ակցիային: Ակցիայի մասնակիցները պահանջում են Գյումրու քաղաքապետին միանալ իրենց, այլապես իրենք կպահանջեն քաղաքապետի հրաժարականը: Քաղաքում շարունակում է փակ մնալ նաև մարզպետարանը:

Ակցիային են միացել ինչպես ուսումնական հաստատություններ, այնպես էլ մի շարք կազմակերպություններ:
Այս պահին փակ են ինչպես Գյումրի տանող հանրապետական, այդպես էլ միջմարզային մի շարք ճանապարհներ։ Փակ է նաև Գյումրի-Բավրա ճանապարհը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]