1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շվեյցարական Ալպերում վատ եղանակի պատճառով ալպինիստներ և դահուկորդներ են զոհվել

Շվեյցարական Ալպերում վատ եղանակի պատճառով ալպինիստներ և դահուկորդներ են 
զոհվել

 ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս դահուկորդ և երկու ալպինիստ մահացել են  Շվեյցարական Ալպերի Վալիսի շրջանում վատ եղանակային պայմանների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ֆրանսիայից, Իտալիայից և Գերմանիայից չորս  դահուկորդները եղել են 14-հոգիանոց խմբում, ովքեր ձախողել են հասնել ծովի մակարդակից 3000 մետր վերև:

Ոստիկանությունը հայտարարել է, որ մեկը մահացել է ընկնելու պատճառով, երեքը՝ հիպոթերմիայի: Իսկ 5 փրկվածները ծանր վիճակում են:

Ալպինիստներին գտնելու համար առավոտյան ահազանգ է տրվել, սակայն եղանակը դժվարացրել է որոնումը: Ոստիկանությունը հայտնել է, որ նրանք եղել են 21 և 22 տարեկան: Ալպինիստների ազգությունը դեռ հայտնի չէ:

Շվեյցարական Ալպեր են ներխուժել ուժգին փոթորիկները, իսկ ջերմաստիճանը կտրուկ նվազել է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]