1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպիտակ տան այգուց անհետացել է Մակրոնի ու Թրամփի տնկած կաղնին

Սպիտակ տան այգուց անհետացել է Մակրոնի ու Թրամփի տնկած կաղնին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սպիտակ տան այգուց անհետացել է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի կողմից տնկված կաղնու տնկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:

Մակրոնը կնոջ հետ ապրիլի 24-ին այցելել էր ԱՄՆ երկու երկրի միջև հարաբերությունների 250-ամյակի կապակցությամբ: Որպես նվեր՝ Ֆրանսիայի նախագահն իր հետ բերել էր կաղնու տնկի հայտնի Բելլո անտառից, որտեղ 1918 թվականին տեղի էր ունեցել Առաջին աշխարհամարտում ամերիկացի զինվորների մասնակցությամբ առաջին խոշոր կռիվը:

Այն վայրում, որտեղ օրեր առաջ նոր տնկված կաղնին էր, ներկայում դեղնավուն խոտ է, որն ակնհայտորեն տարբերվում է մյուս հատվածից:

Սպիտակ տնից դեռևս չեն մեկնաբանել կաղնու տնկիի անհետացման փաստը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]