Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կիբերգրոհի փորձեր են արվել ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջի նկատմամբ

Կիբերգրոհի փորձեր են արվել ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ primeminister.am դոմեյնի նկատմամբ կիբերգրոհի փորձեր են արվել: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված դոմեյնով կեղծ էլեկտրոնային հասցեներից  կարող են ուղարկվել նամակներ՝ վիրուս պարունակող կից նյութերով:   

«Նշված դոմեյնից հաղորդագրություններ ստանալու դեպքում՝ առաջարկում ենք չբացել դրանք կամ պարզապես ջնջել: Խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է, այդուհանդերձ, բոլորին խնդրում ենք զգոն լինել»,- ասված է հաղորդագրությունում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]