Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նախարարի տեղակալը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները

Նախարարի տեղակալը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը Բրյուսելում մասնակցում է «Արևելյան գործընկերության» բազմակողմ համագործակցության 2-րդ հարթակի «20 թիրախները մինչև 2020» թեմայով քննարկմանը։  
«Արևելյան գործընկերության» 2-րդ հարթակը ներառում է տնտեսական զարգացման և շուկայի հնարավորությունների ստեղծմանն ուղղված նպատակներն ու մարտահրավերները։
Հարթակի հիմնական կետերից է նաև նորարարության և տեխնոլոգիաների դերի խթանումը՝ որպես թվային տնտեսության շարժիչ ուժ։ 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ՏՀՏ ոլորտի փորձն ու ձեռքբերումները՝ Ամալյա Եղոյանն ընդգծել է էլեկտրոնային հաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման դերը, թվային տնտեսության մեջ անվտանգության մեծացմանն ուղղված ռազմավարությունը, էլեկտրոնային առևտրի խթանմանն ուղղված աշխատանքները, նորարար և ստարտափ էկոհամակարգի ուղղորդումը դեպի տնտեսության այլ ճյուղեր և այլն։ 
Նա կարևորել է նաև ԵՄ անդամ երկրների հետ ռոումինգի սակագների վերանայման անհրաժեշտությունը, տեխնոլոգիական ու թվային հմտությունների ձևավորումը։ 
Համաժողովի նպատակն է փորձի փոխանակման, նոր մարտահրավերների վերհանման, ավելի նպաստավոր օրինական դաշտի ձևավորմանն ուղղված համատեղ առաջարկությունների շնորհիվ հասնել տնտեսական կայուն զարգացման, կառուցողական բարեփոխումների և առաջընթացի։ 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]