Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

Արմեն Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն երբեւէ չի ունեցել եւ չունի. Նախագահականը հերքում է

Արմեն Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն երբեւէ չի ունեցել եւ չունի. 
Նախագահականը հերքում է

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս «Ժամանակ» թերթը գրել էր, թե «նախագահ Արմեն Սարգսյանը ևս պատրաստվում է սեփական կուսակցություն ստեղծել և ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ապագա քաղաքական իրադարձություններին»։

Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես»-ը դիմեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանին։ Նա հերքեց լուրը՝ նշելով, որ Հանրապետության նախագահը անկուսակցական է եւ սա նաեւ Սահմանադրության պահանջն է, համաձայն որի Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ»:

«Նախագահ Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն երբեւէ չի ունեցել եւ չունի»,- ասաց նա։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]