Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Փաշինյանը հայտարարեց ապրիլի 29-ից զանգվածային անհնազանդության ակցիաները վերսկսելու մասին

Փաշինյանը հայտարարեց ապրիլի 29-ից զանգվածային անհնազանդության ակցիաները 
վերսկսելու մասին

ԳՅՈՒՄՐԻ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ապրիլի 29-ից հանրապետության ողջ տարածքում զանգվածային անհնազանդության ակցիաները վերսկսելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյումրիում կայացած հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին ներկայացրեց իրենց առաջիկա անելիքները: «Այսօր և վաղը ողջ հանրապետության տարածքում դադարեցրել ենք քաղաքացիական անհնազանդության գործողությունները: Դա արել ենք երկու պատճառով. առաջին՝  որպեսզի մեր շարժման մասնակիցները երկու օր հանգստանալու հնարավորություն ունենան, որովհետև նրանք այդ իրավունքը վաստակել են, երկրորդ՝ եթե ճանապարհները փակ լինեին,  մենք այսօր ո՞նց էինք Գյումրի գալու: Այսօր մեր հիմնական միջոցառումը տեղի է ունենում Գյումրիում, վաղը տեղի կունենա Վանաձորում, և այս ընթացքում մեր բոլոր գործողությունները դադարեցված են: Բայց ապրիլի  29-ից բոլոր գործողությունները սկսվում են կրկնակի թափով և կրկնակի ծավալներով, իսկ մայիսի 1-ին, առավոտյան ժամը  08:00-ին բոլորս հեղեղում ենք Երևան մայրաքաղաքի փողոցները և հրապարակները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, թե իր մոտեցմամբ՝  խնդիրը նրա մեջ չէ, այլ իր բնորոշմամբ ժողովրդի թեկնածուին վարչապետ ընտրելը:  Նրա խոսքով՝ այդ հարաբերակցությունը պետք է արձանագրվի մայիսի 1-ին Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրություններում: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժողովրդի թեկնածուին վարչապետի պաշտոնում պետք է առաջադրեն խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Նա այն կարծիքին է, որ մնացած բոլոր լուծումներն ավելի են խորացնելու առկա ճգնաժամը:

Փաշինյանն անդրադարձավ նաև կարծիքներին, թե իր նախաձեռնած շարժումը քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական պատերազմներ են մղելու Ռուսաստանի դեմ: Նա շեշտեց, որ իրենք երկրի թշնամին չեն, որպեսզի Հայաստանը տանեն ոչ խելամիտ ու արկածախնդիր ճանապարհով: «Մենք երբեք չենք ասել և չենք ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից: Մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է շարունակի անդամակցել այդ կազմակերպությանը,  որովհետև դա բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է շարունակի հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին՝ ներառյալ Եվրոպական Միության հետ ստորագրված համաձայնագիրը և Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը:

Հանրահավաքից հետո մասնակիցները երթ իրականացրեցին Գյումրիի փողոցներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]