Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրաքի հայաշատ քաղաքներում կայացել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառումներ

Իրաքի հայաշատ քաղաքներում կայացել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի 
միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի հայաշատ քաղաքներում ապրիլի 23-ից 27-ը տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Ապրիլի 27-ին Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի կողմից մատուցվեց Սուրբ Պատարագ Բաղդադի Սբ Գրիգոր լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։ Պատարագին հաջորդեց գրական-գեղարվեստական միջոցառում, որի ժամանակ ասմունքներով ու երգերով հանդես եկան համայնքի կազմակերպությունների անդամներն ու երգչախմբերը։ Այնուհետեւ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին։ Միջոցառմանը ներկա էր Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, դեսպանության ամբողջ աշխատակազմը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Ապրիլի 23-ին Իրաքի Քուրդիստանի Զախո քաղաքում կայացավ հայկական համայնքի մանուկների երգչախմբի համերգը՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշ-երեկոյին ներկա էր Իրաքում ՀՀ դեսպանության հյուպատոսը, համայնքի բազմաթիվ անդամներ ու հյուրեր։

Ապրիլի 24-ին Բաղդադում տեղի ունեցավ 1895-96թթ ջարդերից փրկված, հետագայում ֆիդայական շարժման ակտիվ մասնակից, Վասպուրականի ինքնապաշտպանության մարտիկ, սպարակերտցի ֆիդայի Սամվել Պետրոսյանի մասունքների հանդիսավոր փոխադրությունը Առաջնորդարանի բակի խաչքարին հարակից հուշարձան, որտեղ զետեղված են նաև Վանի հերոսամարտի մի շարք ազատամարտիկների աճյունները։ Թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը անցկացրեց հոգեհանգստյան կարգ։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը։

Ապրիլի 24-ին տեղի ունեցավ Սուրբ Պատարագ Բաղդադի Հայ կաթողիկե եկեղեցում։

Ոգեկոչման արարողություն տեղի ունեցավ նաև Իրաքի Քուրդիստանի Դհոկ քաղաքում, որին ներկա էին Դհոկի նահանգապետը, Իրաքում ՀՀ դեսպանության հյուպատոսը, Իրաքի դաշնային խորհրդարանի և Քուրդիստանի երկրամասի խորհրդարանի անդամներ, քաղաքական և հասարակական գործիչներ, Զախո քաղաքի, Ավզրուկ և Հավրեզ հայաբնակ գյուղերի ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ։

Հիշատակի երեկոյին հանդես եկան Դհոկի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու դպրաց դասը եւ մանուկների երգչախումբը։ Այնուհետեւ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին։

Ապրիլի 24–ին հիշատակի միջոցառում տեղի ունեցավ Էրբիլ քաղաքում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]