Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գևորգ Կոստանյանը բացառում է ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու հնարավորությունը

Գևորգ Կոստանյանը բացառում է ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը բացառում է, որ ՀՀԿ-ական պատգամավորները վարչապետի պաշտոնում կքվեարկեն ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորը նման հայտարարությամբ հանդես եկավ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Կոստանյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն կքննարկի և կորոշի, թե ում թեկնածությանն է կողմ քվեարկելու: Դիտարկմանը, թե այդ թեկնածուն կարող է լինել Նիկոլ Փաշինյանը, Կոստանյանը պատասխանեց. «Ես բացառում եմ: Բացառում եմ, որովհետև ես չեմ պատկերացնում նման իրավիճակ»:

Կոստանյանը նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել, քանի որ խորհրդարանական մեծամասնության փոփոխություն չի եղել:  «Ցանկացած մարդ, որը գոնե մեկ անգամ ընթերցել է մեր Սահմանադրությունը, կհասկանա՝ ինչ է նշանակում իշխանափոխություն։ Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում իշխանափոխություն բացառապես ենթադրում է խորհրդարանական մեծամասնության փոփոխություն։ Վարչապետ կամ այլ պաշտոնյաների փոփոխությունը երբեք չի կարող դիտվել իշխանափոխություն», - հայտարարեց Կոստանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]