1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՌԴ Պետդումայի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել հանդիպել «Ելք» խմբակցության ղեկավարության հետ

ՌԴ Պետդումայի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել հանդիպել 
«Ելք» խմբակցության ղեկավարության հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել հանդիպել Հայաստանի խորհրդարանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Մենք խնդրում ենք հանդիպում կազմակերպել «Ելք» խմբակցության ղեկավարության, ինչպես նաև մյուս խմբակցությունների հետ: Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել, մենք սիրով կհանդիպենք նրա հետ: Որքան մեզ հայտնի է` նա այսօր Երևանում չէ, սակայն եթե նա ցանկություն ունենա, մենք բացարձակապես չենք պատրաստվում հրաժարվել հանդիպումից»,- ասել է Զատուլինը:

Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հարցերով հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ ժամանել են Երևան: Կոնստանտին Զատուլինն ընդգծել է, որ Պետդումայի պատգամավորներիբ և Դաշնային խորհրդի անդամներիբ բաղկացած  խումբը Երևանում հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ արա Բաբլոյանի և ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ:  «Մեր նպատակն է ծանոթանալ ստեղծված իրավիճակին, քննարկում ենք խորհրդարանական ապագա գործունեության պլանը:  Միանշանակ, հարցնում ենք, թե ինչ կարելի է ակնկալել»,- մանրամասնել է Զատուլինը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]