Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը պատմական Է որակել ԿԺԴՀ-ի առաջնորդի եւ Հարավային Կորեայի նախագահի հանդիպումը

Թրամփը պատմական Է որակել ԿԺԴՀ-ի առաջնորդի եւ Հարավային Կորեայի նախագահի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատմական Է որակել ապրիլի 27-ին Փանմունջոմ սահմանամերձ վայրում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հանդիպումը: Այդ մասին նա գրել Է Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հրթիռների արձակումների եւ միջուկային փորձարկումների խելահեղ տարվանից հետո այժմ պատմական հանդիպում Է տեղի ունենում ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ: Լավ բաներ պատահում են, բայց ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի հետագայում»,-գրել Է Թրամփը:

Նախագահը նաեւ կարծում Է, որ ԱՄՆ-ը ու նրա քաղաքացիները պետք Է հպարտանան նրանով, ինչ այժմ տեղի Է ունենում Կորեական թերակղզում:

«Կորեական պատերազմը կավարտվի՛: ԱՄՆ-ը եւ նրա բոլոր հիանալի մարդիկ պետք Է հպարտանան նրանով, ինչ այժմ տեղի Է ունենում Կորեայում»,-գրել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]