Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանի որոշումներով՝ չորս նախարարների պարտականությունների կատարումը դրվել է տեղակալների վրա

Կարեն Կարապետյանի որոշումներով՝ չորս նախարարների պարտականությունների 
կատարումը դրվել է տեղակալների վրա

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի վրա: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:  

Կարեն Կարապետյանի մյուս որոշումներով՝ Կրթության և գիտության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի վրա, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պարտականությունները՝ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա, Բնապահպանության նախարարի պարտականությունները՝ նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանի վրա։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր էր դրել Հրաչյա Ռոստոմյանը, իսկ ՀՅԴ-ական նախարարների պաշտոնակատարներ Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը և Արծվիկ Մինասյանը դադարեցրել էին պարտականությունների կատարումը, քանի որ ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիոն կառավարությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]