Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին շրջվել է և բռնկվել

Ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին շրջվել է և բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունն ապրիլի 26-ին, ժամը 20:12-ին տեղեկություն է ստացել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ ոստիկանության նախկին հենակետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «Mitsubishi Lancer Evolution» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Դ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, հրդեհը մարվել է տեղի ուժերով: Շարժիչի հատվածում այրվել են էլեկտրական լարեր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]