Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համացանցի միջոցով հանցագործությունների երկու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել են քրեական գործեր

Համացանցի միջոցով հանցագործությունների երկու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր 
դատախազությունում հարուցվել են քրեական գործեր

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեին հանձնարարվել է համացանցի միջոցով երկու հանցագործությունների առթիվ քրեական գործերի նախաքննությունը. դրանցից մեկը վերաբերում է հափշտակությանը, մյուսը՝ սոցիալական ցանցերում այլ անձի գաղտնաբառերը փոխելուն:

«Արմենպրես»-ին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացրին, որ «ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անհայտ անձը ս.թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում հասանելիություն է ստացել հայաստանյան մի ընկերության և իսպանական «S. A. A.» ընկերության էլեկտրոնային փոստերի բովանդակությանը: Միջամտելով գործարար նամակագրությանը, վերջինիս անունից ներկայացրել է բանկային այլ հաշվեհամար, ինչից հետո հափշտակել է հայկական ընկերության կողմից  փոխանցված ընդհանուր 88490 եվրո գումարը։

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի պահանջով նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Անհայտ անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Բացի դրանից, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված մեկ այլ նյութերով պարզվել է, որ անհայտ անձը 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ապօրինի տիրացել է օգտատեր     Հ. Ս.-ի  «Instagram» և «Facebook» սոցիալական ցանցերի անձնական էջերին և փոփոխելով գաղտնաբառը՝ վերջինիս զրկել է դրանք օգտագործելու հնարավորությունից:

 Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի պահանջով նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

 Անհայտ անձի կողմից Հ. Ս.-ի համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Վերոնշյալ երկու քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]