Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հուլիս

Կարծիքը ուժեղ ձայնով չարտահայտող Հայաստանի փոխարեն ունենք Հայաստան, որտեղ այն հստակ ձևով արտահայտվում է. Արմեն Սարգսյան


ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ այսօր ապրում ենք նոր Հայաստանում:

«Ընդամենը երկու ամիս առաջ, երբ հանրապետության նախագահն առաջարկեց ինձ լինել հանրապետության 4-րդ նախագահի թեկնածու և ես ժամանակ խնդրեցի, սկսեցի հանդիպումներ, քննարկումներ ունենալ առանձին անհատների, կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինձ հուզող հիմնական հարցերից մեկը նաև այն էր, որ մարդիկ ազատություն չունեին սեփական կարծիք արտահայտելու, կամ հաճախ եթե ունեին այդ կարծիքը, ապա չէին արտահայտում, քաղաքացիական դիրքորոշում չունեին և թվում էր, թե հանրապետության ներսում, քաղաքացիների շրջանում ազատության ինչ-որ տարրերի պակաս կա: Եթե, իհարկե, ճիշտ են այս բառերը: Նախագահ ընտրվելուց հետո իմ առջև դրված հիմնական մի շարք խնդիրների թվում ունեի մեկ կարևոր խնդիր՝ հանրության ներսում քաջալերել սեփական կարծիք ունենալը, արտահայտելը, քաղաքացիական դիրքորոշում ունենալը, այսինքն` ստեղծել մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր անձ, մանավանդ մեր երիտասարդները, մեր ապագան ունենան հնարավորություն ոչ միայն կարծիք ունենալու, այլ նաև այդ կարծիքն արտահայտելու: և, իհարկե, շատ ավելի արագ գործընթացներն ինձնից անկախ ստեղծեցին մի իրավիճակ, երբ Հայաստանը փոխվեց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կարծիքը շատ բացահայտ և շատ ուժեղ ձայնով չարտահայտող Հայաստանի փոխարեն ունենք Հայաստան, որտեղ այդ կարծիքը հստակ ձևով, հանրության տարբեր շրջանակներում և շատ հաճախ ոչ թե մեկ կարծիք, այլ շատ տարբեր կարծիքներ արտահայտվում են:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ