Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա

Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. 
Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոշումը, թե ով պետք է կառավարի Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում՝ համընդհանուր կոնսեսնուսի հիման վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հենց Հայաստանի ներսում պետք է տեղի ունենա կոնսեսնուսի և համընդհանուր համաձայնության որոշումը, ինչպես նաև այն, թե ով պետք է կառավարի այդ երկիրը, ինչպիսի կուրս պետք է ընտրվի և այդպես շարունակ»,- ասել է Զախարովան՝ ավելացնելով, որ դրա հիմքը պետք է լինի երկրի օրենսդրությունը:

Պատասխանելով ռուս դիվանագետների և Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման մասին հարցին՝ Զախարովան ասել է, որ նման հանդիպումները հանդիսանում են միջազգային նորմալ պրակտիկա: «Մենք այստեղ որևէ դատապարտելի բան չենք տեսնում: Ինչպես այսօր ասել եմ, դրանք անցկացվում են նաև դեսպանատների և նախարարների մակարդակներով»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]