1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միջազգային հեղինակության նոր նշաձողերի իրացումը. Շահան Գանտահարյանի անդրադարձը Հայաստանի ներքաղղաքական իրավիճակին

Միջազգային հեղինակության նոր նշաձողերի իրացումը. Շահան Գանտահարյանի 
անդրադարձը Հայաստանի ներքաղղաքական իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Գանտահարյանը գրում է.

«ՀՀ վարչապետի ընտրության ընթացակարգի մեկնարկի ճշտումը պարտավորեցնում է ճգնաժամի հանգուցալուծման համար քաղաքական երկխոսության հարթակի կայացման եւ համապատասխան եզրահանգումների արձանագրման արագացումը։

Սինչ այս պահը կա համակողմանի մոտեցում գործընթացները պահելու քաղաքակիրթ, խաղաղ սահմաններում, առավել եւս հանգուցալուծումները բերելու օրինական դաշտ: Թավշյա հեղափոխության դիմաց կար նաեւ թավշյա պետական արձագանքում` ուժի կիրառումը բացառելու եւ ընթացակարգը սահմանադրական եւ մանավանդ անցնցում պահելու:

Այն ինչ տեղի է ունեցել վերջին օրերին օրինակելի է ոչ միայն ներազգային, այլ նաեւ միջազգային մակարդակով: Գործընթացները իսկապես բարձրացրեցին ՀՀ միջազգային վարկը: Դժվար պիտի լիներ հիշել ժողովրդավարական կարգերով կառավարվող այլ երկրների օրինակներ, ուր անընդհատ ժողովուրդը շաբաթներ բողոքի գործողություններով ինքն իրեն դրսեւորեր, գիտակցելով, որ այդ գործողություններին պետք է տա բացառապես խաղաղ բնույթ, որի դիմաց իրավապահ մարմինները, հակառակ բերման ենթարկելու պարագայական կոշտ վերաբերումներին, ընդհանրապես խուսափեցին պատահարներին անհամաչափ ուժ ցուցաբերելու փորձությունից:

Այստեղ առանձնապես պետք է ընդգծել նաեւ վարչապետի հրաժարական տալու գործողության եւ տեքստի պետականության բարձր մակարդակը, ուր առաջնային կերպով գերադասվել էր երկրի անդորրը, անվտանգությունը, համերաշխությունը:

Իրենց ամբողջության մեջ գործընթացները համակողմանիորեն Հայաստանի Հանրապետությունը վերածեցին ժողովրդավարության մոդել պետության եւ հասարակության:

Հաճախ, տարբեր առիթներով կատարված վերլուծություններում թե՜ իրավական եւ թե՜ քաղաքական առումներով, շեշտվում են եւրոպական արժեհամակարգի որդեգրման անհրաժեշտությունը մեր երկրի կողմից եւ այդ ուղղությամբ փուլ առ փուլ պարտավորությունները կատարելու պահանջների հիշեցումները: Դժվար չպիտի լիներ ընկալելը, որ գեթ այս դեպքում եւրոպական շատ երկրներ գուցե նաեւ անհրաժեշտությունը զգային որդեգրելու հայկական մոդելն ու պետական-հասարակական արժեհամակարգի դրսեւորած մոտեցումները:

Այս բոլորը կապ չունեն իհարկե մեկնող-գալիք իշխանությունների գնահատականների հետ: Այս բոլորը մինչ այժմ արձանագրված-արձանագրվող գործընթացների ունեցած դրական ազդեցությանն են վերաբերում` մեր երկրի միջազգային հեղինակության ու վարկի բարձրացման մեջ: Ի վերջո, գրանցվել է համաժողովրդային կամքի կամարտահայտություն, որի դիմաց` վարչապետի հրաժարական: Բախումների բացառում, խաղաղ եղանակի որդեգրման եւ կիրառման կոչեր, իրականացումներ եւ իրավապահ մարմինների արհեստավարժ գործելաոճի առարկայացում եւ ուժի կիրառումից խուսափելու վճռակամություն:

Այս բնութագրումները կապ չունեն նաեւ գեթ այսօր միանձնյա ղեկավարությամբ հատկանշվող համաժողովրդային ընդդիմությանը իշխանություն ստանձնելու դեպքում անվտանգության եւ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների հետ առնչված հայեցակարգային անորոշությունների առիթ տված տեղին մտահոգությունների հետ:

Այդ հարցերը կան եւ պիտի հստակացվեն դեռեվս։ Խնդիրը այսօր ժողովրդավարական դիմագծի պայծառացման եւ միջազգային վարկավորմանն է վերաբերվում: Եւ բոլոր պատճառներն ու արդար ակնկալությունները կան, որ գիտակցական այս համակողմանի բարձր մակարդակը ինքն իրեն զգալի դարձնի նաեւ հետագա հանգուցալուծումների գործընթացներում` միշտ գերադասելով այդ բոլորի սահմանադրականությունն ու դրանց օրինական դաշտում կայացումը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]