Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանում գտել են աշխարհի ամենախոշոր մոծակին

Չինաստանում գտել են աշխարհի ամենախոշոր մոծակին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի գիտնականները հայտնաբերել են խոշոր մոծակ, որի թեւերի բացվածքը հասնում Է 11,15 սանտիմետրի: Պնդում են, որ այն աշխարհում խոշորագույնն Է այս տեսակի միջատների թվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մոծակին հայտնաբերել են անցյալ տարվա օգոստոսին Սիչուանի հարավարեւմտյան նահանգի լեռներում գիտարշավի ժամանակ, որը կազմակերպել Էր միջատաբան Չժաո Լին:

Նա Չենդու քաղաքում Արեւմտյան Չինաստանի Միջատների թանգարանի տնօրենն Է, որտեղ մայիսին կներկայացնի իր գտածոն: Մասնագետը մի քանի ամիս Է ծախսել միջատի մանրամասն ուսումնասիրման համար, որպեսզի վերջնականապես համոզվի, որ այն հավակնում Է խոշորագույնի կոչմանը: Չնայած այն բանին, որ նման մոծակները սարսափազդու տեսք ունեն, դրանք չեն դասվում արյունածուծների կարգին, վատ են թռչում եւ վնաս չեն պատճառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]