1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում կուտակիչ կայանների հիմնումը կապահովի վերականգնող էներգետիկայի լայնածավալ կիրառում. փոխնախարար

Հայաստանում կուտակիչ կայանների հիմնումը կապահովի վերականգնող էներգետիկայի լայնածավալ կիրառում. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման և կառավարման հայեցակարգը, որն ապրիլի 26-ին հաստատվեց ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ, դաշտ է բացում կուտակիչ կայանների ստեղծման համար: «Մենք գիտակցում ենք, որ էներգետիկ անվտանգության և անկախության այլ ճանապարհ չունենք, դրան հասնելու համար վերականգնվող ռեսուրսներից բացի այլ ճանապարհ չունենք, դրա համար երկարաժամկետում մեզ պետք են կուտակիչ հզորություններ: Արևային կայանները էներգիա արտադրում են, երբ արև է, հողմայինները, երբ քամի է: Երբ արև կամ քամի չկա, մենք խնդիրներ ենք ունենում: Այդ խնդիրը պետք է կոմպենսացնենք կուտակիչ հզորություններով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: 

Նա նշեց, որ պատրաստվում են մասնավորի ներգրավմամբ իրականացնել մարտկոցային տեխնոլոգիաներով կուտակիչ կայանների ծրագիր: Այն փորձնական բնույթ կկրի և հնարավորություն կտա հասկանալ ռեժիմային սահմանափակումներն ու առավելությունները, դրանց տեղակայման, չափերի հարցերը, կատարել կառավարման ճիշտ ձևի ընտրությունը: «Նախատեսում ենք ունենալ 14 ՄՎտ/ժամ հզորությամբ էլեկտրական կուտակիչ կայան, ներդրումը կատարելու է մասնավոր սեկտորը, ինչը մեզ հնարավորություն է տալու իրագործել մարտկոցային տեխնոլոգիական կայանների փորձարկումը: Մեր հաշվարկներով՝ մեզ 10 տարվա ընթացքում անհրաժեշտ կլինեն 300 ՄՎտ/ժամ կուտակիչ ունակությամբ մարտկոցներ»,-նշեց փոխնախարարը:

Պաշտոնյայի գնահատմամբ՝ այս տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանում ապահովել վերականգնող էներգետիկայի լայնածավալ կիրառում՝ բարձրացնելով անվտանգության մակարդակը: «Միաժամանակ սա շատ դրական է ազդելու ամբողջ համակարգի արդյունավետության վրա: Փորձելու ենք գիշեր-ցերեկ բեռը հավասարեցնել: Եթե այնպես անենք, որ բազային հզորությունները՝ ատոմակայանը, գազային կայանները, կարողանան հավասար բեռնվածությամբ աշխատել, այն համակարգին հավելյալ արդյունավետություն կբերի, ինչն էլ տնտեսական օգուտների կհանգեցնի: Վերջինս էլ դրականորեն կարող է ազդել վերջնական սակագնի վրա»,-եզրափակեց փոխնախարար Հայկ Հարությունյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]