Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը

Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցը քննարկելու է խորհրդարանական խմբակցության նիստում, որը կկայանա ապրիլի 27-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը: «Մենք վարչապետի թեկնածության հարցը քննարկելու ենք խմբակցության վաղվա նիստում»,- ասաց Մինասյանը:

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական է տվել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն` վարչապետի հրաժարականից հետո 7 օրվա ընթացքում խորհրդարանական բոլոր խմբակցությունները կարող են ներկայացնել վարչապետի թեկնածուներ, որից հետո խորհրդարանում բաց անվանական քվեարկությամբ տեղի կունենա վարչապետի ընտրությունը: Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]