1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

2017-ին ընթացիկ ծախսերը կրճատվել են 24,7 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերն աճել են 48 մլրդ-ով

2017-ին ընթացիկ ծախսերը կրճատվել են 24,7 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերն 
աճել են 48 մլրդ-ով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքով ամրագրված ցուցանիշների համեմատ` ընթացիկ ծախսերի մասով ունեցել է 24.7 միլիարդ դրամի տնտեսում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը՝ ավելացնելով, որ փոխարենը 48 մլրդ դրամով ավելացվել են կապիտալ ծախսերը:

«2017 թվականին կապիտալ ծախսերի մասով ավելի ագրեսիվ ենք եղել, իսկ ընթացիկ ծախսերի վերաբերյալ էլ ավելի պահպանողական: Բյուջեի օրենքով սահմանված 1 միլիոն 135 միլիարդ հարկային եկամուտների ծրագիրը գերակատարվել է, մենք հավաքագրել ենք 1 տրիլիոն 156 միլիարդ հարկային եկամուտներ: Արել ենք այնպես, որ հարկերի հավաքագրումը խեղումներ չստեղծի տնտեսությունում, որպեսզի տնտեսվարողները չզգան այդ բեռը, միաժամանակ դրանք դուրս բերվեն ստվերից», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ 2017-ին գրանցվել է 4.8 տոկոս պակասուրդ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]