Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը կհստակեցնի աշխատավարձերի, թոշակների բարձրացման և եկամտահարկի նվազեցման հարցը

Կառավարությունը կհստակեցնի աշխատավարձերի, թոշակների բարձրացման և 
եկամտահարկի նվազեցման հարցը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջինժամկետ ծախսերի ծրագիրը ավարտուն տեսքի բերելուց հետո կառավարությունը կհստակեցի նաև 2019 թվականից աշխատավարձերի և թոշակների բարձրացման հարցը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով հարցին, որ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը խոսել էր 2019-ից աշխատավարձերի ու թոշակների բարձրացման հնարավորության մասին:

«Նվազագույն աշխատավարձը, օրինակ, եթե 72 հազար դրամ է, և եկամտահարկը 23 տոկոսից նվազում է, բնականաբար, նվազագույն աշխատավարձը բարձրանում է: Այդ դեպքում աշխատավարձը բարձրանալու է նաև այլ աշխատողների մոտ, որոնք նվազագույն աշխատավարձից բարձր են ստանում: Իսկ թոշակների մասով արել ենք մի քանի վարիացիաներ: Աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք ճանապարհներ գտնել, որ 2019-ից այդ հարցը լուծենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արամյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]