Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կրեմլում հուսով են, որ Հայաստանի իրադրությունը կկարգավորվի սահմանադրական ճանապարհով

Կրեմլում հուսով են, որ Հայաստանի իրադրությունը կկարգավորվի սահմանադրական 
ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլն ակնկալում Է, որ Հայաստանի իրադրությունը մոտ ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում շարունակվող բողոքի ակցիաները: «Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն Է:

Ցանկանում ենք հուսալ, որ իրադրությունը հնարավորինս շուտ կկարգավորվի սահմանադրական դաշտում»,-, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել Է նա: Ինչ վերաբերում Է բանակցություններին, որոնք Մոսկվայում պլանավորում Է անցկացնել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, Պեսկովը նշել Է, որ «այդ բանակցությունները կընթանան կառավարության եւ արտաքին գործերի նախարարության գծով»: «Ես հուսով եմ, որ իմ գործընկերները համապատասխան տեղեկատվություն կտրամադրեն ձեզ»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը նշել Է, որ ՌԴ-ն եւ Հայաստանը լայն կապեր ունեն, «ուստի այդ հարաբերությունների իրականացումը թելադրում Է հաճախակի այցերի ու շփումների անհրաժեշտությունը, մանավանդ նման ոչ դյուրին պահերի»: Պատասխանելով այն հարցին, թե հայերի խաղաղ ցույցերը Կրեմլում համարում են արդյոք այն կառուցողական երկխոսության բաղկացուցիչ մասը, որի կոչն էին արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցի արդյունքներով, Պեսկովը հույս Է հայտնել, որ բողոքի ակցիաների մասնակիցների հետ «կլինեն կառուցողական շփումներ, որոնք թույլ կտան գալ փոխզիջման»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]