Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վարդան Արամյանը ներքաղաքական իրավիճակի լավագույն լուծում է համարում կառուցողական երկխոսությունը

Վարդան Արամյանը ներքաղաքական իրավիճակի լավագույն լուծում է համարում 
կառուցողական երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը գտնում է, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակի լավագույն լուծումը կառուցողական երկխոսությունն է: «Իմ խորին հարգանքը մեր հասարակության յուրաքանչյուր անդամի վերաբերյալ, բայց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարություն արել է, ասել է, որ պայմանավորվածությունները վերածվել են ուլտիմատումների, այդ պատճառով էլ չեն կայացել: Ավելին` ես չեմ կարող հայտարարություն անել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը՝  պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունները չկայացան:

Անդրադառնալով «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի՝ բանակցությունների չեղարկման գործում առնչություն ունենալու մասին լուրերին՝ Արամյանն ասաց, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս՝  նման դեպքերում ծնվում են տարբեր տեսակի վարկածներ:

«Մենք պետք է ցանկացած տեղեկատվության շատ զգույշ վերաբերենք, դրանք շատ վտանգավոր են, քանի որ բնակչության մեջ կարող են շփոթմունք առաջացնել, ինչը շատ վատ է, դա նշանակում է, որ չկա կարգապահական վարկանիշ», - նշեց նա՝ հավելելով, որ լավագույն լուծումը կառուցողական երկխոսության մեջ է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]