Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի կառավարությունը հաստատել է 2017 թվականի պետական բյուջեի կատարողականը  

Հայաստանի կառավարությունը հաստատել է 2017 թվականի պետական բյուջեի 
կատարողականը

 

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատել է 2017 թվականի պետական բյուջեի կատարողականը: Գործադիրի նիստից  հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը նշեց, որ օրենքով սահմանված կարգով մայիսի 1-ին այն արդեն կներկայացվի Ազգային ժողով:

«2017 թվականի հարկաբյուջետային քաղաքականության իրականցման արդյունքում, ինչը խոստացել էինք, պարտք-ՀՆԱ աճի տեմպերը դանդաղել են: Մոտ 7.7 տոկոս կետի փոխարեն մենք ունեցել ենք 1.8 տոկոս ցուցանիշի աճ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ ակնկալում էին 2.5 տոկոսային կետով պարտք-ՀՆԱ ցուցանիշի աճ, բայց այն մի-փոքր գերակատարել են:

«2018-ին, եթե ամեն ինչն ընթանա իր հունով, մենք կխոցենք թիրախները, որ դրվել են 2018 թվականի բյուջեի հիմքում, կունենանք արդեն պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազում առնվազն մեկ տոկոսի տեսքով», - ասաց նա:

2017-ի պետական բյուջեի եկամուտների գծով արձանագրվել է 1 տրիլիոն 237 մլրդ 780 մլն դրամ, ծախսերի գծով` 1 տրիլիոն 504 մլրդ 802 մլն դրամ: Բյուջեի դեֆիցիտը կազմում է 267 մլրդ դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]