Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրդեհային տեսչության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ ԱԻՆ պատվիրակությունը

Հրդեհային տեսչության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստան է 
ժամանել ՌԴ ԱԻՆ պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս օրերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում է ՌԴ ԱԻՆ Հարավային ռեգիոնալ կենտրոնի պատվիրակությունը: Ռուս գործընկերները Հայաստան են ժամանել ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարների պայմանավորվածության համաձայն՝ հրդեհային տեսչության ոլորտում փորձի փոխանակման նպատակով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ  արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլի 25-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՌԴ ԱԻՆ Հարավային ռեգիոնալ կենտրոնի պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հրդեհային տեսչության բնագավառում Ռուսաստանի փորձը շատ օգտակար կարող է լինել, քանի որ այս պահին բարեփոխումներ են իրականացվում ՀՀ ԱԻՆ հրդեհային տեսչության և տեխնիկական անվտանգության ոլորտում:

«Այս տարվա համար նախատեսված պլանային ստուգումներին զուգահեռ իրականացվում են նաև հրդեհային անվտանգության հետազոտություններ, ըստ ռիսկայնության սահմանելով ստուգվող և հետազոտվող օբյեկտների առաջնահերթությունը: Հրդեհային ռիսկի նվազեցման գործընթացում մեծ դերակատարում ունի յուրաքանչյուր օբյեկտի գործատուի, աշխատակցի կողմից հրդեհային ռիսկի գիտակցումը և պատրաստվածությունը, սակայն պետք է արձանագրենք, որ միայն տնտեսվարողների բարեխղճությանն ապավինելը թույլ չի տալիս բարձրացնել հրդեհային անվտանգության մակարդակը», - ավելացրեց Դ. Տոնոյանը:

ՌԴ ԱԻՆ Հարավային ռեգիոնալ կենտրոնի աշխատակիցները, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համառոտ ներկայացրեցին ՌԴ ԱԻՆ տեսչական մարմինների գործառույթներն ու առանձնահատկությունները, նշելով, որ բացի հրդեհային անվտանգությունից ստուգումներ են կատարում նաև քաղպաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտներում: ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչները, խոսելով Ռուսաստանի Կեմերովո քաղաքում վերջերս տեղի ունեցած ողբերգական պատահարից, նշեցին, որ այդ դեպքից հետո Ռուսաստանում իրականացվում են ոլորտի մի շարք օրենսդրական փոփոխություններ ու բարեփոխումներ: 

Հանդիպման ընթացքում առաջարկվեց նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով վերապատրաստման դասընթացներ կազմակերպել ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային տեսչության աշխատակիցների համար ՌԴ ԱԻՆ ուսումնական հաստատություններից մեկում: 

Այցի շրջանակում ՌԴ ԱԻՆ Հարավային ռեգիոնալ կենտրոնի ներկայացուցիչների հետ անցկացվեց նաև աշխատանքային քննարկում՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի, փրկարար ծառայության աշխատակիցների հետ: 

Հանդիպմանը ռուս մասնագետները ներկայացրեցին Ռուսաստանում ռիսկով արդարացված վերահսկողությամբ մոտեցման ներդրումն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում: Իրականացվել են օրենսդրական բազմաթիվ փոփոխություններ, որոնք խստացնում են տեսչական գործառույթը և հնարավորություն տալիս ստուգումներ կատարել նաև փոքր բիզնեսի հատվածում: 

Քննարկման ընթացքում կողմերը վերահաստատեցին սերտ համագործակցության պատրաստակամությունը:               


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]