Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արքայազն Ուիլյամը խաչեղբայր կդառնա իր եղբոր՝ Հարրիի հարսանիքին

Արքայազն Ուիլյամը խաչեղբայր կդառնա իր եղբոր՝ Հարրիի հարսանիքին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը խաչեղբայր կդառնա դերասանուհի եւ ֆոտոմոդել Մեգան Մարքլի հետ իր եղբոր Հարրիի մայիսին նշանակված հարսանիքին: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է Քենսինգթոնի պալատի՝ Ուիլյամի, նրա տիկնոջ Քեյթ Միդլթոնի եւ Հարրիի պաշտոնական նստավայրի՝ ապրիլի 26-ին տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Արքայազն Հարրին իր եղբորը՝ Քեմբրիջի դուքսին, խնդրել Է դառնալ իր խաչեղբայրը Մեգան Մարքլի հետ պսակադրության ժամանակ»,- նշված Է մամուլի համար տարածված հակիրճ հաղորդագրության մեջ: Այս ընտրությունը զարմանալի չԷ՝ հաշվի առնելով, որ հենց Հարրին Է եղել Ուիլյամի խաչեղբայրը, երբ նա ամուսնացել Է 2011 թվականին:

Հարսանիքը տեղի կունենա մայիսի 19-ին Վինձորի դղյակում՝ Մեծ Բրիտանիայի միապետների նստավայրում: Հարսանքին արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հրավիրել են հասարակայնության 2640 ներկայացուցիչների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]