Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թալիբները աֆղանցի առնվազն 13 զինվորականների են սպանել Կունդուզի նահանգում

Թալիբները աֆղանցի առնվազն 13 զինվորականների են սպանել Կունդուզի նահանգում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 13 աֆղանցի զինծառայողներ են զոհվել Կունդուզի նահանգի հյուսիսում բանակային արգելադետքերի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է 1 TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թահարի նահանգի հոսպիտալի գլխավոր բժիշկ Ջամիլ Ֆրոտանին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումը տեղի Է ունեցել լույս ապրիլի 26-ի գիշերը: Ինչպես հայտարարել Է Ֆրոտանը, հարձակումից հետո աֆղանցի 13 զինծառայողների մարմիններ են տեղափոխվել հոսպիտալ: Նրա խոսքով՝ եւս ինը հոգի վիրավոր են:

Աֆղանստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Մոհամադ Ռադմանիշը հեռուստաալիքին հաստատել Է զինծառայողների դիրքերի վրա «Թալիբանի» զինյալների հարձակման փաստը: Հարձակումը տեղի Է ունեցել գարնանային հարձակողական գործողություն սկսելու վերաբերյալ «Թալիբան»-ի հայտարարությունից մեկ օր անց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]