Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Միլիարդատեր Իվանիշվիլին համաձայնեց գլխավորել Վրաստանի կառավարող կուսակցությունը

Միլիարդատեր Իվանիշվիլին համաձայնեց գլխավորել Վրաստանի կառավարող կուսակցությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին համաձայնել Է գլխավորել «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտնել Է ապրիլի 26-ին կուսակցության ղեկավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում:

«Անձամբ ես եւ կուսակցության ողջ ղեկավարությունը նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին խնդրել ենք գլխավորել «Վրացական երազանքը», եւ նա համաձայնել Է»,-ասել Է Կվիրիկաշվիլին, որը կուսակցությունը գլխավորում Էր մինչեւ այդ պահը:

Իվանիշվիլին Վրաստանի վարչապետն Է եղել 2012 թվականի հոկտեմբերի 25-ից մինչեւ 2013 թվականի նոյեմբերի 20-ը: Ավելի վաղ միլիարդատերը քանիցս հայտարարել Է, որ չի պատրաստվում վերադառնալ քաղաքականություն: Մինչդեռ վրացական ընդդիմությունը նրան մշտապես մեղադրում Է երկրի «ստվերային» կառավարման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]