Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրիտանիան մտադիր Է հրապարակել այն ռուսաստանցիների անունները, որոնք ակտիվներ են պահում օֆշորներում

Բրիտանիան մտադիր Է հրապարակել այն ռուսաստանցիների անունները, որոնք 
ակտիվներ են պահում օֆշորներում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ պահանջում են ընդունել օրինագիծ, որն անդրծովյան տարածքների՝ Բրիտանական Վիրջինյան եւ Կայմանյան կղզիների իշխանություններին պարտավորեցներ բացահայտել ընկերությունների այն շահառուների ինքնությունը, որոնք փող են պահում այնտեղ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Times թերթը:

Օրինագծի շահապաշտպանները նշում են, որ մինչ օրս անդրծովյան տարածքները չեն կատարել Մեծ Բրիտանիայում գործող պահանջն օֆշորային ակտիվների սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման մասին: Դա, ինչպես կարծում են նախաձեռնության կողմնակիցները, գործարարներին, «այդ թվում՝ ռուսաստանցի» գործարարներին, թույլ Է տալիս լվանալ փողերը, որոնք այնուհետեւ ուղղվում են հանցավոր գործունեության ֆինանսավորմանը:

Պահպանողական Էնդրյու Միթչելի խոսքով՝ այդ օրենքն անհրաժեշտ Է հավաստիանալու համար, որ «բրիտանական դրոշի ներքո կեղտոտ փողեր չեն լվացվում աշխարհում որտեղ Էլ որ լինի»: Միթչելը նաեւ հայտարարել Է, որ նախաձեռնությունը կպաշտպանեն 19 կուսակիցներ, ինչն «ավելի քան բավարար Է» կառավարությունում այն անցկացնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]