Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության տարելիցին Լիոնում միջոցառումներ են կազմակերպվել

Հայոց ցեղասպանության տարելիցին Լիոնում միջոցառումներ են կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիոնում ապրիլի 24-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպել էր կենտրոնական Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդուրդը (CCAF)՝ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի և Լիոնի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Արարողությունը մեկնարկեց Լիոնի Հայ առաքելական Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի կողմից մատուցված ծիսակատարությամբ: Արարողությանը մասնակցում էին Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոն մետրոպոլի նախագահ Դավիթ Կիմելֆելդը, Դեսինի քաղաքապետ տիկին Լորանս Ֆոտրան, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի կենտրոնական շրջանի նախագահ Րաֆֆի Կրիկորյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Գայանե Մանուկյանը, Լիոնի և շրջակա քաղաքների քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հայկական կազմակերպությունների նախագահներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ անձինք:

Ծիսակատարությունից հետո ներկաները Լիոնի կենտրոնում՝ Լիոնի Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ծաղկեպսակներ խոնարհեցին, որին հաջորդեցին ֆրանսիացի պաշտոնյաների ելույթները, ընթերցվեց նաև թուրք գրող և պատմաբան Է. Օզկորայի ուղերձը:

Ժորժ Կեպենեկյանն իր ելույթում նշեց բոլոր Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտողականության դատապարտման մասին Ֆրանսիայի կողմից օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Լիոնի քաղաքապետը կոչով դիմեց Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին՝ հրավիրելով այցելել Անտոնեն Պոնսե հրապարակ:

Արարողությունը եզրափակվեց Լիոնի Սուրբ Ֆրանսուա եկեղեցու սրահում Երևանի երաժշտական ազգային դպրոցի ֆրանս-հայկական նվագախմբի համերգային կատարմամբ:

Ապրիլի 23-ին և 24-ին Լիոն մետրոպոլի Վիլյորբան և Վո-ան-Վլեն քաղաքներում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություն: Զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց 1915թ. Հայոց ցեղասպանության հուշարձանին ծաղիկներ խոնարհելով, որին հետևեց Վիլյորբանի քաղաքապետարանի սրահում «Սպիտակ» նվագախմբի երաժշտական կատարումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]