Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարտին Սկորսեզեն դարձել Է արվեստի բնագավառում արքայադուստր Աստուրիացու մրցանակի դափնեկիր

Մարտին Սկորսեզեն դարձել Է արվեստի բնագավառում արքայադուստր Աստուրիացու մրցանակի դափնեկիր

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտին Սկորսեզեն դարձել Է արվեստի բնագավառում իսպանական՝ արքայադուստր Աստուրիացու մրցանակի դափնեկիր: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, այս որոշումը կայացրել Է պարգեւի ժյուրին՝ նշելով 75-ամյա ռեժիսորի ստեղծագործական վաստակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ժյուրիի կարծիքով՝ Սկորսեզեի կինոժապավեններն «արդեն կինոյի պատմության մի մասն են», ներկայում նա շարունակում Է ստեղծագործական գործունեությունը՝ «իր աշխատանքում զուգակցելով վարպետությունը, նորաստեղծություններն ու դասականությունը»: Սկորսեզեն ծնվել Է 1942 թվականի նոյեմբերի 17-ին Նյու Յորքում:

Նրա հաշվին կան տասնյակ ֆիլմեր: Ռեժիսորի ամենահաջող կինոնկարների թվում կարելի Է առանձնացնել «Տաքսիստը» (Taxi Driver, 1976), «Ուրացողները» (The Departed, 2006), «Անիծյալների կղզին» (Shutter Island, 2009) եւ «Գայլն Ուոլ սթրիթից» (The Wolf of Wall Street, 2013): Արքայադուստր Աստուրիացու մրցանակը հանձնվում Է ութ անվանակարգերում՝ արվեստի, միջազգային կոոպերացիայի, հաղորդակցությունների եւ հումանիտար գիտությունների բնագավառներում, գրականություն անվանակարգում, սոցիալական գիտությունների բնագավառում, մարզական կատեգորիայում, տեխնիկական եւ գիտական հետազոտությունների անվանակարգում, ինչպես նաեւ «Խաղաղություն» կատեգորիայում: Մյուս յոթ դափնեկիրները կհայտարարվեն ընթացիկ ամսում ավելի ուշ:

Անցյալ տարի արվեստի բնագավառում մրցանակն ստացել Է հարավաֆրիկացի նկարիչ եւ օպերային ռեժիսոր Ուիլյամ Քենթրիջը: Արքայադուստր Աստուրիացու մրցանակը հանձվում Է ամեն տարի 1980 թվականից: Մինչեւ 2014 թվականը մրցանակը կրում Էր արքայազն Աստուրիացու անունը, բայց Ֆիլիպ VI-ի գահ բարձրանալուց հետո այդ տիտղոսն անցել Է նրա դուստր Լեոնորին: Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը կկայանա այս տարվա հոկտեմբերին Օվիեդո քաղաքում (Աստուրիայի ինքնավար մարզ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]