Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թեհրանում Իրանին, ՌԴ-ին եւ ՉԺՀ-ին կոչ են արել ԱՄՆ-ի քաղաքականությանը հակազդելու ռազմավարություն ընդունել

Թեհրանում Իրանին, ՌԴ-ին եւ ՉԺՀ-ին կոչ են արել ԱՄՆ-ի քաղաքականությանը հակազդելու ռազմավարություն ընդունել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար ծովակալ Ալի Շամխանին կոչ Է արել Իրանին, ՌԴ-ին եւ Չինաստանին՝ միասնական ռազմավարություն ընդունել ԱՄՆ-ի քաղաքականությանը հակազդելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին հայտնել Է IRNA գործակալությունը:

«Թեհրանը, Մոսկվան եւ Պեկինը պետք Է ընդունեն Վաշինգտոնի կողմից ձեռնարկվող միջոցներին հակազդելու ընդհանուր ռազմավարություն, քանի որ այս երկրներն ԱՄՆ-ը ներառել են ազգային անվտանգության սպառնալիքների ցուցակի մեջ»,-հայտարարել Է Շամխանին:

Արծարծելով ահաբեկչության դեմ պայքարի հարցերը՝ ծովակալը նշել Է, որ ծայրահեղականները կորցրել են իրենց դիրքերը Իրաքում եւ Սիրիայում: Նա նաեւ հիշեցրել Է Աֆղանստանի տարածքում զինյալների վերատեղաբաշխման հնարավոր ռիսկերի մասին:

«Այս համատեքստում Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի Պակիստանի եւ Աֆղանստանի միջեւ համագործակցությունն անհրաժեշտ Է տարածաշրջանում ահաբեկչության տարածմանը խոչընդոտելու համար»,- հավելել Է Շամխանին: IRNA-ն նշում Է, որ այս թեմաները քննարկվել են Շամխանիի՝ Սոչի ուղեւորության ընթացքում: Այնտեղ ապրիլի 25-26-ին ընթանում Է 118 երկրների անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]